Արամ Հովհաննիսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվելու ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

Ներկայացնում ենք Ա. Հովհաննիսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1966թ. նոյեմբերի 7-ին Արտաշատ քաղաքում:
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ «ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ:

1985-1987թթ. Ծառայել է զինված ուժերում:
1990-1991թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:
1991թ. Ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:
1993-2000թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
2000-2002թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:
2002-2007թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2008-2012թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
2014-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
2016-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
12.06.2019-17.09.2019թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ ոստիկանության պետի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 2624-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է՝

ԼՂՀ Նախագահի հրամանագրով.

2002թ. Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրերով.

2010թ. Մարտական ծառայության մեդալով, 2016թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Պատահարներ