Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ բողոքների մի մասը դեռեւս դատարան չէր հասել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ դատական նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին։
«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել, այս պահին դեռ դատարան չէր հասել»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ նշեց, որ մեղադրող կողմն իրենց բողոքներին ծանոթ չէր. «Մենք ճշտեցինք, որ բողոքն արդեն դուրս էր եկել փոստից, սակայն դատարան դեռ չի հասել։ Մեր բողոքը վերաբերում էր հիմնավոր կասկածին, ինչպես նաեւ մեր առարկությունները՝ մեղադրող կողմի բերված բողոքին՝ խափանման միջոցների հիմքերի առկայության վերաբերյալ»։
Նա նշեց, որ քրեական գործում հիմնավոր կասկած չկա եւ չի էլ ապացուցվել. «Չկան բավարար փաստական տվյալներ՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...