Պուտինը բանակցություններ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է ունեցել Հնդկաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է, որ այսօր միջազգային հեռախոսազանգերի առումով նախագահի օրակարգը խիստ հագեցած է: Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զրույցի ընթացքում շնորհավորել է Պուտինին «նախօրեին Սահմանադրության փոփոխությունների հարցով կազմակերպված հաջող քվեարկության առթիվ»:
Խոսնակը նաև նշել է՝ երկկողմ համագործակցության հարցեր են քննարկվել, նաև «առանձին հեռախոսազրույցներ են եղել Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահների հետ»:
«Առաջին հերթին, իհարկե, խոսքը հաջող քվեարկության առթիվ Վլադիմիր Պուտինին շնորհավորելու մասին է», – այս մասին ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...