Ոստիկանությունը կոչ է անում չկազմակերպել ու չմասնակցել մասսայական միջոցառումների
Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։
Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը։
Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...