Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք․ մարզպետ
Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզպետ Գնել Սանոսյանը։
«Եւս 27 հոգի առողջացել է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 658-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 459 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 153 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 612-ի: