Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը թեև նկատում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, այս տարի թե ապրիլին, թե մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ, սակայն անկման տեմպը, ըստ նրա, մայիսին թուլացել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այս պահին դրված է 2 տոկոս տնտեսական անկման սցենարը, ըստ դրա էլ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել:
«Եթե նայում ենք այս տարվա ապրիլի, մայիսի դինամիկան, ապա այս տարվա ապրիլին անկում ունենք նախորդ տարվա ապրիլի համեմատ, մայիսին էլ անկում ունենք նախորդ տարվա մայիսի համեմատ: Բայց անկման տեմպը թուլացել է, որոշ ոլորտներ բացվեցին, սկսեցին աշխատել հենց մայիսի ընթացում։ Կարծում եմ, որ հունիսին այդ անկման տեմպն ավելի կթուլանա», -ասաց Թունյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում․
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...