Աննա Ժամկոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 2-ի 764–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Ժամակոչյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:
Կենսագրություն
Ծնվել է 1981 թվականին:
1998-2004 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում:
2012-2014 թթ.-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, արվեստի քննադատ է:
2012-2016 թթ.-ին Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ է եղել:
2019 թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:
2008 թ.-ից «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր, համանախագահ և հետազոտող է:
2018-2020 թթ.-ին եղել է «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահը:
2009-2016 թթ.-ին եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար:
2014 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Տասնյակ հետազոտական-կրթական նախագծերի հեղինակ է:
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին: