Ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Էրեբունու զբոսայգիներում
ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, այսօր կրկնակի ուժեղացված ստուգայց է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
Մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում և իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։
Տեղում տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ և բաժանվել մեկանգամյա օգտագործման դիմակներ։
Վարչական շրջանում տեսուչներն իրականացրել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ։
ԲԸՏՄ-ն հայտնում է, որ ՀՀ բոլոր մարզերում ընթանում են խստացված ստուգայցեր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...