Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, այլ՝ սովի՞ց. Փաշինյանը՝ կորոնավիրուսի հետևանքով աշխատատեղերի փակման խնդրի մասին
Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին նաև հիվանդության թվերը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանում հիմա հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի մարդ դուրս չմնա բուժօգնությունից։
Նա թվարկեց, թե առաջիկայում որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․
Սպիտակի ԲԿ՝ 100 մահճակալով,
Մարտունու ԲԿ՝ 50 մահճակալով,
«Մեդլայն» ԲԿ՝ 60 մահճակալով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...