Կարմիր գրքում գրանցված սև արագիլը վերադարձվել է մայր բնություն
2020 թվականի հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։
Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից սև արագիլն օղակավորվել է և բաց թողնվել հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։
Հիշեցնենք, որ կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թևի վնասվածքով, որն անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...