ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ականներին կանչել են ԱԱԾ. Armlur
Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին, հայտնում է armlur.am-ը: Այն կապված է հունիսի 18-ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքնության: Իսկ թե ինչ հարցեր են ուղղվել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց :
Փորձեցինք տեղեկությունը պարզել անձամբ Վարդեւան Գրիգորյանից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց վարորդը՝ նշելով, թե նա երկրում չէ, իսկ ահա Վարդան Ղուկասյանն էլ՝ լսելով, որ իրեն զանգահարում են լրատվամիջոցից ասաց՝ լավ եղեք, ցտեսություն`չցանկանալաով անգամ լսել հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խուզարկություն էր իրականացվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդեւան Գրիգորյանի տուն, նույն օրը նաև խուզարկել էին Վարդան Ղուկասյանի գրասենյակը: Վարդևան Գրիգորյանը հայտնել էր խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց էին տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ և կատարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել էին իր այփադը և թոռների հեռախոսները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»․ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նախկինում արված իր հայտարարության տեսանյութն ու գրել․ «Փաստ...