Երեկ «իջել էի քաղաք», փաստորեն արդեն իսկ փակված են բազմաթիվ օբյեկտներ. Զոհրապ Եգանյան
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ «իջել էի քաղաք», փաստորեն արդեն իսկ փակված են բազմաթիվ օբյեկտներ, չեք պատկերացնի, բայց փակվել է Ամիրյանի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանը, «Շերեփ» ռեստորանը ու էլի շատ տեղերում փակցված է «տրվում է վարձով» կամ «վաճառվում է» գրությունները: Հատկապես զարմացրեց «Շերեփ» ռեստորանի փակվելը, անցած և նախանցած տարիներին այնտեղ նստելու տեղ գտնելն առանց նախապես պատվիրելու` շատ դժվար էր: Մեզ ծանր աշուն է սպասվում, ուստի լավ կլինի առաջին գիծ բերել տեխնոկրատների ու առաջին պլան բերել կարևոր հարցերը: Գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից: Տնտեսությունը պետք է դնել ճգնաժամային կառավարման ռեժիմի տակ ու հարաբերությունները կարգավորել մարդկանց հետ, սրելով, լարելով, աջուձախ հայհոյանք տարածելով ոչ ոք ոչ մի տեղ չի հասնի»:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Էլեկտրաէներգիայի 6 ժամյա անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...