Վրաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացին Ջավախքից էր, վերջերս էր վերադարձել Հայաստանից
Վրաստանում երկու օր առաջ կորոնավիրուսից մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա` հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ընթացքում նրան արհեստական շնչառության սարք է միացված եղել: Մահն արձանագրվել է երեկ՝ ժամը 12:40-ին, Մցխեթայի բժշկական կենտրոնում:
Ըստ բուժող բժիշկների՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ մի շարք հիվանդություններ՝ առիթմիա, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն:
Տղամարդուն հողին են հանձնել հայրենի գյուղում: Ըստ տեղեկությունների՝ նա կնոջ հետ է վերադարձել Հայաստանից, կինն այս պահին Մցխեթայի հիվանդանոցում է, 84-ամյա կնոջ վիճակը կայուն է, սակայն համարվում է ռիսկային՝ ուղեկցող տարբեր հիվանդությունների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Էլեկտրաէներգիայի 6 ժամյա անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...