Սիփան Փաշինյանի՝ COVID-19-ի թեստը բացասական է
ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ ԱԺ-ում հաստատված վարակակրի՝ Քրիստինե Պողոսյանի կողքն է նստում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:
Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:
Կարծում եմ՝ չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:
Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է Սիփան Փաշինյանը և հավելել #ԿրիրԴիմակ,
#ՓրկիրԿյանքեր հեշթեգերը: