Նոր Նորքում հայտնաբերվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ
ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հունիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ մասնավորապես՝ կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր։ Մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ:
Նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:
Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների, ուղևորների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու պարետի կողմից սահմանված անվտանգության կանոննները։
Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...