Լոռու մարզում ներկա պահին բուժման մեջ է գտնվում 261 քաղաքացի, որոնցից 56-ը հոսպիտալացված են
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունիսի 29-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ի թիվս այլ հարցերի, մարզի ղեկավարին ներկայացվել են համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես տեղեկացվել է, որ պատշաճ վերահսկողություն է իրականացվում Պարետի ցուցումների կատարման ուղղությամբ:
Լոռու մարզպետարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, նշվել է, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 616 է, որոնցից առողջացել են 348-ը: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 7:
Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 261 քաղաքացի, որոնցից 56-ը հոսպիտալացված են, իսկ 205-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 674 քաղաքացի:
Նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականի հետ կապված տեղեկացվեց նաև, որ Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից առավել տուժած 3 ընտանիքի ֆինանսական աջակցության տրամադրումը ընթացքի մեջ է:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի համար օրախնդիր ոլորտային մի շարք այլ հարցերի ևս: Տրվել են հանձնարարականներ:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...