Երևանում, Կոտայի և Գեղարքունքի մարզերում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանում`
11:00-17:00 Արցախի փ. 8/2, 8/3, 8/4 շենքեր,
Կոտայքի մարզում՝
10:00-15:00 Պռոշյան համայնք՝ մասնակի, «Հովակիմենք» ՍՊԸ-ն, Ա․Կենտրոն, Դպրոց, Գրասենյակ, Մանկապարտեզ թաղամասեր, «Վ․ Սահակյան», «Ս․Լ․Լ գազ» ընկերություններ և Պռոշյանի զինմաս,
Գեղարքունիքի մարզում՝
12։00-14։00 Գավառ քաղաքի Ազատության, Ազատամարտիկների փողոցներ, նախկին սովխոզի տարածք, օժանդակ դպրոցին հարող տարածք, «Նինել», «Ալեքս» ՍՊԸ-ներ և բջջային կայաններ,
14։45-15։45 Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս, Ծաղկաշեն, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան համայնքներ, Լանջաղբյուրի գազալցակայան, Սարուխանի հացի արտադրամաս, Կարմիր համայնք, «Աշոտ Հարությունյան» կաթի հավաքման արտադրամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, բջջային կապի օպերատորների կայաններ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: