Երասխահունում արագիլները կեղտոտվել են յուղոտ սև մածուկով. 2019թ. աղետը կրկնվում է. ecolur
Կենդանաբան Վասիլ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Երասխահուն համայնքում բնադրած արագիլների աղտոտման մասին: «Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- իր կողմից հրապարակված լուսանկարներն այսպես է մակագրել նա: Հրապարակմանն արձագանքած քաղաքացիներից ոմանք նշել են, որ կեղտոտված արագիլներ այս օրերին նկատվել են Արարատի մարզի թե՛ Արմաշ և թե՛ Հովտաշեն համայնքներում: Այս մասին հայտնում է ecolur.org-ը:
2019 թ. Արարատի մարզի մի քանի համայնքներում արձանագրվել էր արագիլների անկում՝ թռչունների փետուրների յուղոտ սև մածուկով աղտոտման հետևանքով: Արագիլների աղտոտման պատճառները բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ էին տարվել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, տեղի ակտիվիստների կողմից: 2019թ. հուլիսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի առնչությամբ վարչական վարույթ էր հարուցել։ Այնուհետ Ջրային կոմիտեն հայտնել էր, որ Արարատի մարզում արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների ճարպոտ թափոններն են:
9 ամիս տևած հետաքննությունն ավարտվեց ոչնչով
Արագիլների աղտոտման պատճառները և մեղավորներին բացահայտելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն 2019 թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցել: Շուրջ ինն ամիս տևած հետաքննությունից հետո Քննչական կոմիտեն «Հետք»-ին հայտնեց, որ չի կարողացել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվել, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելիություն ունի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել է քրեական գործի վարույթը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...