Արթիկի հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը փակ է, բժիշկները կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացած են․ Armlur
Արթիկում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է: Armlur.am-ի փոխանցմամբ՝ բնակիչները հայտնել են, որ Արթիկում ջերմատների աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, իսկ ջերմոցներում աշխատում է մոտ 100 մարդ: Ըստ արթիկցիների՝ մի քանի խանութների աշխատակիցների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել:
Աղբյուրը հայտնում է, որ Արթիկի բնակիչներից տեղեկացել է որ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մայրապետը ևս կորոնավիրուսով է վարակվել, իսկ նշված բաժանմունքի բժիշկները մեկուսացված են. այժմ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են վիրաբուժական բաժանմունքի բժիշկները: Իսկ բուժանձնակազմն արդեն չի հասցնում սպասարկել հիվանդներին. բուժքույրերը պտտվում են մարդկանց տներով և «կաթիլային են միացնում»:
Մանրամասները սկզբնաղբյուրում.
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...