Երևանի կենդանաբանական այգու փղիկը միացել է դիմակներ կրելու հորդորին
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում այգու փղիկի լուսանկարներն է հրապարակել՝ կոչ անելով կրել դիմակներ: «Այս անգամ Բունկայի համար պատրաստել ենք մի շատ համեղ զբաղվածություն՝ միաժամանակ փորձելով կոչ անել մեր քաղաքացիներին լինել զգոն ու պատասխանատու թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ։Նախաձեռնությանը սիրով միացավ նաև մեր փղիկը ու սկսեց տառերը չխախտելով՝ հերթով վայելել բանջարեղենն ու մրգերը։
Զբաղվածության համար օգտագործել ենք գազար, դդմիկ, բանան, նարինջ։
#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր»,- ասված է այգու ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...