Արայիկ Հարությունյանը դիմել է ուսուցիչներին՝ աշակերտներին հետաքրքիր առաջադրանքների միջոցով տանը պահելու խնդրանքով
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ դիմելով ուսուցիչներին:
«Դիմում եմ ուսուցիչներին
Սիրելի ուսուցիչներ,
Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեզ հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտը առնելու, կյանքը նորմալ հուն տանելու։
Այս նպատակն արժե, որ հիմա միասին ևս մեկ անգամ ներդնենք մեր ջանքերը՝ հորդորելու մեր երեխաներին՝
✅սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը,
✅պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները՝
✅կրել դիմակ,
✅ձեռքերը պարբերաբար ախտահանել,
✅պահել հեռավորությունը։
Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։
Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։
Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...