Կիև-Երևան չվերթները կգործեն օգոստոսից
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը (UIA) 2020 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար ընդլայնում է ուղղությունների ցանկը՝ կապված որոշ երկրների կողմից ուկրաինացի զբոսաշրջիկների համար սահմանային անցման ռեժիմի մեղմման հետ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հինգշաբթի օրը, ներքին թռիչքները գործարկվելու են երեք ուղղություններով ՝ Խերսոն, Օդեսա և Լվով:
UIA-ն հայտնում է, որ միջազգային չվերթներ են գործարկվելու նաև Երևանի, Ստամբուլի, Թել Ավիվի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Փարիզի, Դուբայի, Թբիլիսիի, Բաթումիի, Լառնակայի, Աթենքի, Լոնդոնի, Նիցցայի, Հռոմի, Նեապոլի, Բաքվի, Բեռլինի, Միլանի, Մյունխենի, Պրահայի, Մադրիդի, Վիեննայի, Բարսելոնայի, Քիշնևի ուղղություններով: Կշարունակվեն նաև դեպի Տորոնտո կատարվող պարբերական թռիչքները:
Կիև-Երևան չվերթները կսկսի գործել օգոստոսից:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...