Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում հունիսի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Տավուշում գիշերը +10+15, ցերեկը՝ +20+23, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25, Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22, Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...