Սկանդալային տեսանյութ. նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում
@bsra3438 Kilisenin sığ duvarları bir dakikalığına can buluyor... ##vanlife ##akdamar Van Akdamar kilisesinde ezan ##güzeltürkiye ##ramadanmubarak
orijinal ses - bsra3438
«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում, հայտնում է ermenihaber-ը:
Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։
Տեսանյութը ունի մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։
Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017 թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։
Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Վոլոգդայի մարզում տեղի ունեցած պտտահողմը ծառեր է արմատախիլ արել. վնասվել է 145-ամյա սոճին
ՌԴ Վոլոգդայի մարզի բնակիչները հսկայական տորնադոյի տեսանյութ են նկարահանել։ Այս մասին հայտնում է МК-ը։Հաղորդվում է,...
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք
Այսօր վաղ առավոտյան տեղեկություն ենք ստացել, որ մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից, լուսաբացին «Սեքյուրի...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...