Ժողովրդին ստող ուժը ՀՀ-ում գործունեությունը չի ծավալելու. վարչապետ
Ասում եք՝ այսօր քաղաքական ուժը բոյկոտել է ԱԺ նիստը, իսկ իշխանությունը չի մտածում. քաղաքական ուժը, իմ կարծիքով ինքնաոչնչացվել է, որովհետեւ երբ որ այս ամբիոնից հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ին:
«Այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառքը են բաժանել եւ նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Դա նորությո՞ւն է որեւէ մեկի համար:
Եվ երբ որ այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էստեղ չեն, որովհետեւ չկան այլեւս: Ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեությունը չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել:
Ովքեր ճշմարտւթյունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Նրանք, որոնք կուլիսներից, մարիոնետների նման կառավարվել են, այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...