Վարչապետի աշխատակազմն ու ՊՎԾ-ն միմյանց ավտոմեքենաներ են փոխանցել
Կառավարություն իր այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված 2012 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան փոխանցել Պետական վերահսկողական ծառայությունը:
Նույն որոշման երկրորդ կետով ՊՎԾ-ի հաշվեկշտռում գտնվող 2012 թվականի արտադրության «Toyota Cruiser» մակնիշի ավտոմեքենա փոխանցել վարչապետի աշխատակազմին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքային գործունեությունն անխափան իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «TOYOTA CAMRY 2.5 GAS» մակնիշի, 190LL50 պետհամարանիշի, 2012թ. արտադրության ավտոմեքենան փոխարինել ՀՀ պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում հաշվառված «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի, 001WW01 պետհամարանիշի, 2012թ. արտադրության ավտոմեքենայով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...