ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6-ամյա Անաստասիան խնամում է կենդանիներին և խնդրում ՝ չնեղացնել նրանց
Երեկ «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում երևում էր, որ 6-ամյա աղջնակը մշտապես խնամում և հոգ է տանում կենդանիներին։
Կազմակերպությունը լուսանկարին կից հրապարակեց աղջկա պատմությունը, որը ներկայացնում ենք ստորև․
«6 տարեկան փոքրիկ Անաստասիան ուզում է դառնալ կենդանաբույժ և բակում կռիվ է անում բոլորի հետ, ովքեր համարձակվում են նեղացնել կենդանիներին: Նա ամեն օր կերակրում է բակի կենդանիներին, ավելին` օրեր առաջ բակի փիսիկի ոտքը վնասվել էր, նա իր սեփական նախաձեռնությամբ Բետադին էր քսել վերքին և բինտով վիրակապել: Վստահ կարող ենք ասել, Անաստասիան հիանալի մարդ է մեծանում: Շնորհակալություն նրա ծնողներին»,-գրել է թիմը։
Մեր թղթակիցը ծանոթացել է փոքրիկ Անաստասիայի հետ, որը իր ծնողների աջակցությամբ կարողանում է հոգ տանել և խնամել կենդանիներին, որոնք ունեն նրա աջակցության կարիքը։ Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է 6-ամյա Անաստասիան բուժում կատվի վնասված ձեռքը։
Այս հարցում աղջնակին օգնում են նրա ընտանիքի անդամները տատիկը՝ տիկին Կարինեն, մայրիկը՝ Քրիստինեն և քույրիկը՝ Արինան։
Ի դեպ, փոքրիկ Անաստասիան այս տարի առաջին անգամ դպրոց է գնալու և ունի երազանք ՝ որն է մշտապես օգնել կենդանիներին և թույլ չտալ նեղացնել նրանց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճ՝ ՍԱՏՄ-ի աշխատակցի եւ սրճարանի ներկայացուցչի միջեւ
Պարետի որոշմամբ՝ երեւանյան սրճարաններից մեկը պետք է 24 ժամով գործունեությունը կասեցնի, քանի որ գրանցամատյանը պատշաճ կերպ...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...