Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով վերաբաշխում կատարեց 2020թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ, իսկ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար՝ 434,645.0 հազար ՀՀ դրամ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց որ գործազրկության հետ կապված խնդիրը լուծելու կարևորագույն գործիքներից են նաև կապիտալ ծախսերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ առումով իրավիճակը վատ չէ, ամեն ինչ արդեն հունի մեջ է ընկնում.
«Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք միջոցներ ձեռնարկեցինք այլ տեխհսկող ներգրավելու:
Պարզապես կուզեմ նշել, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ դրամ ծախսերից զատ, այս որոշումը հաստատելուց հետո, այսօրվա դրությամբ մենք կունենանք շուրջ 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ մեր կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործման համար»:
Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...