Ինձ համար զարմանալի էր, որ Միքայել Մինասյանը ԲՀԿ-ին որպես ընդդիմություն էր դիտում. Ալեն Սիմոնյան
Պետք է պարոն Մարուքյանն արձագանքի Միքայել Մինասյանի հայտարարություններին, ոչ թե ես. ես միտք չունեմ խառնվել այդ երկու անձանց փակ կամ բաց նամակագրությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին հրապարակավ ասել էր, որ ի տարբերություն նրա, Հրայր Թովմասյանը եւ ՍԴ մյուս անդամները չտրվեցին շանտաժին, չվախեցան խելագարից:
«Թող իրենք իրար մեջ պարզեն, թե ով ում պրոյեկտն է եղել, եղել է, թե չի եղել: Ես կարդացի, որ ինքը պատրաստակամություն էր հայտնել լինել Էդմոն Մարուքյանի պրոյեկտը: Ինձ համար նաեւ զարմանալի էր, որ Միքայել Մինասյանը ԲՀԿ-ին որպես ընդդիմություն էր դիտում: Ես համարում եմ, որ դա զավեշտ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Միքայել Մինասյանը նշել է, որ միակ ընդդիմությունը ԱԺ-ում ԲՀԿ-ն է, Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց Միքայել Մինասյանին հաջորդ ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...