Ի դեպ, պատմությունը զարմանալի բան է՝ այն կրկնվելու սովորություն ունի. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի մեծ դերասան է մեռնում
«Ինչպիսի մեծ դերասան է մեռնում», - ահա այս վանկարկումով մեր թվարկության 68 թվականին Հռոմի կայսր Ներոնն ինքնասպան եղավ՝ կտրելով սեփական կոկորդը: Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու եւ սիրաշահելու համար ծաղրում, նվաստացնում եւ մահվան էր հասցնում անգամ իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին։
Ներոնը, եթե հիշում եք, նույնիսկ սեփական մորը սպանեց ու այնուհետեւ պլեբեյների առջեւ հռոմեական ներկայացում բեմադրեց, եւ ինքն էլ խաղաց այդ ներկայացման մեջ։ Պլեբեյներն աստվածացնում էին Ներոնին, որովհետև նա ասում էր, թե իրենցից մեկն է ու որ Հռոմում բոլորը Ներոններ են։ Բայց մի օր պլեբեյների մեղքով այրվեց Հռոմը եւ պլեբեյները մեղադրեցին Ներոնին, վստահ լինելով, որ նա է այրել տվել Հռոմն ու բարձունքից հիացմունքով նայել եւ տավիղ նվագել։ Չնայած, փաստերն այլ բան են պնդում, որ Հռոմի մեծ հրդեհի օրը Ներոնն անգամ Հռոմում չի եղել, սակայն պլեբեյներին մեղավոր էր պետք, ու նրանք մեղավոր կարգեցին Հռոմի թիվ մեկ պոպուլիստին, ով հռոմեացիների կենսական խնդիրները լուծելու փոխարեն զբաղված էր հարատեւ դեմագոգիայով ու արդեն նողկալի դարձած պոպուլիզմով։
Հ. Գ. Ի դեպ, պատմությունը զարմանալի բան է՝ այն կրկնվելու սովորություն ունի»։

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...