Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում
Հունիսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում, նրանիցի 80-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 855 քաղաքացի, նրանցից 196-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։
33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 17 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3876 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2522 նմուշառման հետազոտություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...