«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը կորոնավիրուսի թեստ են հանձնել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը կորոնավիրուսի թեստ են հանձնել: Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան գրառմամբ:
Զոհրաբյանը մասնավորապես նշել է. «Սիրելի հայրենակիցներ,
Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնմեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:
Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իր բնականոն աշխատանքային ռիթմին:
Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:
Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի:
Առողջ եղեք»:

Շաքե Իսայանը ևս կցել է թեստի պատասխանը ներկայացնող փաստաթուղթը և գրել.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:
Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:
Շուտափույթ ապաքինում բոլորին»:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...