5 օրով կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը
Կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը: Այս մասին հայտնում է կրթության տեսչական մարմնը:
ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր:
Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։
ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողությունը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում էր:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...