Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը:
ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը:
Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու համատեքստում: Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ-ներում կորոնավիրուսի դեմ պայքարի և պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում: Թիերենի խոսքերով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ: Նրա խոսքերով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները: Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը՝ նշելով, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից ու փակ տարածքներում միջոցառումներից: ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը լոքդաունի ենթարկելու և այն բացելու միջև ընտրություն չպետք է կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները:
Նա համավարակի դեմ պայքարում կարևորել է նաև գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում:
Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...