ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացուն գրանցել են որպես մահացած՝ COVID-19 ախտորոշմամբ, այնինչ նա ողջ է. ԱՀԱԶԱՆԳ
Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Ղարիբյանն ուղիղ եթերում ահազանգել է, որ «Էրեբունի» ԲԿ-ն գրանցել է իր պապի մահը, իսկ մահվան պատճառ է նշել COVID-19-ը, այնինչ նա ողջ է:
«Հունիսի 21-ին մենք պապիին տարել ենք «Էրեբունի» ԲԿ: Կատե, անալիզները վերցրել են մեզանից, բոլոր գումարները վճարվել է: Մեզ ասել են, որ պապիի մոտ խնդիրն այն է, որ սրտի աորտայի բացվածքի պատճառով արյունը լցվում է փորի մեջ: Մի խոսքով, մենք հրաժարվել ենք մնացած բուժումներից, քանի որ մեզ ասել են, որ հույս չկա, ասել են՝ բերեք տուն: Հաջորդ օրը դուրս է գրվել ժամը 12:40-ին»,- ասաց նա:
Ղարիբյանը ցույց է տվել փաստաթուղթը, որում երևում է, որ ԲԿ-ն գրանցել է քաղաքացու մահը, ապա վերջինիս՝ կենդանի վիճակում, անկողնում պառկած:
Նա նաև նշում է, որ իր պապին գրանցել են որպես COVID-19-ով վարակված:
«Ու ո՞վ է սրա պատասխանը մեզ տալու»,- եզրափակում է քաղաքացին
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճ՝ ՍԱՏՄ-ի աշխատակցի եւ սրճարանի ներկայացուցչի միջեւ
Պարետի որոշմամբ՝ երեւանյան սրճարաններից մեկը պետք է 24 ժամով գործունեությունը կասեցնի, քանի որ գրանցամատյանը պատշաճ կերպ...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...