Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել
Հունիսի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 911 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 768 մարդ: Վարակից երկրում մահացել է 14 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 2662 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 255 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս. կդիմեմ ոստիկանություն, որ ինձ տուգանեն. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան...
Ռուսական պատվաստանյութը կպաշտպանի կորոնավիրուսից ավելի քան երկու տարի
Գամալեայի հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գյունցբուրգն ասել է, որ պատվաստանյութը, որը ստեղծվել է գիտական կենտ...