Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 5 հազարը
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել, մահերի թիվն ավելացել է 27-ով, այսպիսով հատելով 5 հազարի սահմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի «Թվիթեր»-ի գրառմանը:
«Այսօր կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը 190 հազար 165 է: Մենք կորցրել ենք 27 վարակվածի, մահացածների ընդհանուր թիվը 5001 է: Կորոնավիրուսից այսօր բուժվել է 1315 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 162 հազար 848 է»,- գրել է Քոջան:
Թուրքիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 12-րդն է:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս. կդիմեմ ոստիկանություն, որ ինձ տուգանեն. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան...
Վթարային ջրանջատում կլինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....