Մահացել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համակարգող Ստեփան Ղազարյանը
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի ըմբշամարտիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1961-1968թթ եղել է Խորհրդային Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ (1963թ՝ գլխավոր մարզիչ): 1968-70թթ գործուղղվել է Կամբոջա, որտեղ մարզել է տեղի ըմբիշներին: Նրա 40 սաներից 35-ը դարձել են Պոլ Պոտի ռազմական ռեժիմի զոհը:
1970-1987թթ «Սևան», 1987-1991թթ՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ: 1965 թվականից եղել է հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մրցավար, սպասարկել է ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշարեր: 1987 թվականից ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ:
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններով և ոսկե սուլիչով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...