Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին արձագանքում են նաև դրսից
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն է գալիս Հայաստան: Ներկայացնելով գրասենյակի աշխատանքները՝ նա նշեց, որ համավարակի առաջին օրերից կապ են պահել առողջապահության նախարարության հետ.
«Նրանք մեզ ուղեցույց են տվել՝ ինչպիսի՞ կարքիներ ունի ՀՀ-ն, ինչով կարող ենք աջակցել՝ սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավելով»:
Նա նաև նշեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվել: Զարեհ Սինանյանն ընդգծեց նաև, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ամերիկահայ համայնքի հետ, բժիշկների թիմ է պատրաստվում Հայաստան գալ: Նրա խոսքերով՝ Ուկրաինայից ու այլ համայնքներից ևս հետաքրքրվածներ կան:
Առցանց ասուլիսին մասնակցում էին նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը և Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...