Համավարակի պայմաններում ընտրությունների անցկացումը համընդհանուր մարտահրավեր է․ Գախարիա
Ընտրական համակարգի հետ կապված օրենսդրական փոփոխություններից հետո, փաստացի, արդեն սկսվում է ընտրական և քաղաքական գործընթացը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Կառավարության պարտականությունն ու հանձնառությունն այստեղ հսկայական է, որպեսզի, ինչպես միշտ, անցկացնենք արդար և առավելագույնս ժողովրդավարական ընտրություններ, որոնք կդառնան ևս մեկ որակի նշան Վրաստանի հետագա ժողովրդավարացման ուղղությամբ»,- ասել է Գախարիան:
Վարչապետն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացումը համընդհանուր մարտահրավեր է, որը հնարավորություն կտա երկրին ձեռք բերել հաջող փորձ:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս. կդիմեմ ոստիկանություն, որ ինձ տուգանեն. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան...
Պուտինը պատմել է հանգստյան սիրելի վայրի մասին
Խակասիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգստյան սիրելի վայրն է: Այդպիսի տեղեկություն է բացահայտել բնակավայրի Տնտեսական զա...