Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունըտեղեկացրինտեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:
Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին:
Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց:
Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար:
Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել զահգվածային հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից:
Կողմերը հայտնել են փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և արդյունքներն ամփոփելու պատրաստակամություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...