Գյումրի. առցանց եղանակով առաջին դասարան կընդունվի 1822 աշակերտ
Հանրապետության բոլոր դպրոցներում նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով է: Անցած տարի ընդունելության առցանց համակարգը փորձարկվեց միայն մայրաքաղաքի դպրոցներում։ Օնլայն եղանակով ընդունելությամբ փորձ է արվում դպրոցների միջև մրցակցային հավասար պայմանների հարթակ ստեղծել:
Նախկին թղթատարության ու ծնողների դպրոց գնալու պարտադրանքի փոխարեն տնից ընդամենը մի քանի րոպեում առցանց գրանցումով գործն ավարտվում է:
Հունիսի 1-10-ը եղել է գրանցումների առաջին փուլը, որը համարվել է բաց, բայց ոչ բոլորի համար: Այսինքն՝ առաջին փուլով գրանցվել են ՝ դպրոցի մանկավարժների կամ դպրոցում սովորող նույն ընտանիքի երեխաները: Այժմ արդեն առցանց հարթակը հասանելի է առաջին դասարանում բոլոր հայտագրվողների համար:
[c1c907940d216caea88af49d7d78deb2.png]
[93dc0bc418c9c05c6e8f2e2653a9c654.png]
Գործում են սահմանափակումներ, որոնք միջնակարգ և հիմնական դպրոցների համար ըստ լիցենզավորման կարգի են՝ հաշվի առնելով շենքային պայմաններն ու դասվարական կազմը, և ըստ այդմ՝ առաջին դասարանցիների ընդունելության թիվ է սահմանվել:
Գյումրու հիմնական և միջնակարգ 27 դպրոցներում առցանց համակարգով ընդունելության սահմանային չափը 1822 է: Ամենաշատ առաջին դասարանցիներ՝ 155 երեխայի ընդունելու թույլտվություն ունի մեկ դպրոց, որը նորակառույց Մուշ 2/2 թաղամասում է, ևս մեկ դպրոց էլ նվազագույնը՝ ընդամենը 3 առաջին դասարանցի է ընդունելու, խոսքը Շերամ թաղամասի մասին է։ Առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելությունը կշարունակվի մինչև օգոստոսի սկիզբը:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Վաղը տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումը
Հունիսի 21-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը, տեղեկացնում են Բյուրակա...