ԱՄՆ իշխանությունները մտադիր են դադարեցնել մի քանի տեսակի վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մի քանի օրվա ընթացքում հայտարարել մի քանի տեսակի վիզաների տրամադրման դադարեցման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Թրամփը կստորագրի համապատասխան հրամանագիրը: Արդյունքում ամերիկյան ընկերություններին դժվար կլինի աշխատանքի ընդունել այլ երկրներից քաղաքացիների, այդ թվում ծրագրավորողների եւ այլ մասնագետների, նույնիսկ եթե նրանք ավարտել են ԱՄՆ բուհերը:
Այդ միջոցը, հավանաբար, կանդրադառնա սեզոնային աշխատողների վրա:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները, հավանաբար, կդադարեցնեն կամ կսահմանափակեն մի շարք ծրագրեր, որոնք ենթադրում են ԱՄՆ եւ այլ երկրների միջեւ մշակութային փոխանակման անցկացում: Սահմանափակումները կգործեն նաեւ 2021 թվականին:
CNBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրամանագրի սեւագիր տարբերակն արդեն պատրաստ է: Ակնկալվում է, որ աշխատանքներն կավարտվեն այս շաբաթ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել
Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...