Ֆիրդուսի թաղամասի նախագիծը երկրի խոշորագույն ներդրումային ծրագրերից է. հայտարարություն
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն պարբերաբար բարձրաձայնում է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների մասին և հետևողական է կառուցապատման ոլորտում առաջացող հարցերի լուծմանը:
Ասոցիացիան մտահոգիչ է համարում ս.թ. հունիսի 13-ին Երևանի ավագանու «Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի» և «Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ հնչեցված այն մտքերն ու տեսակետները, որոնք միտված են ձախողելու ՀՀ-ում իրականացվող քաղաքաշինական այնպիսի խոշոր նախագիծ, ինչպիսին Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրն է:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն տեսնում է որոշակի միտում և նշված աշխատանքներին խոչընդոտող հետևողական գործողությունների հաջորդականություն:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Ֆիրդուսի թաղամասի նախագիծը երկրի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, իսկ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր կառուցապատող ընկերությունները հանդիսանում են մեր ասոցիացիայի անդամ:
Ուստի, հայտնում ենք, որ այսուհետ ևս հետամուտ ենք լինելու ծրագրի մասով տեղի ունեցող զարգացումներին և թույլ չենք տալու անհարկի ու հակաիրավական քայլերով կառուցապատման ցանկացած նախագծի վիժեցում կամ դադարեցում, որը, անխուսափելիորեն, վատթարագույն հետևանքներ կունենա ինչպես կառուցապատողի և կառուցապատման ոլորտի վրա, այնպես էլ՝ երկրի տնտեսության, տնտեսական կյանքի ակտիվության վրա:
Հակադիր տեսակետներ ունեցող շահառուներին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական և սադրիչ գործողություններից, հայտարարություններից, ուղղորդված քայլերից:
Ավագանու արտահերթ նիստի ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցչի և Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ կառուցողական դիրքորոշումները հուսադրեցին և վստահություն ներշնչեցին, ինչի համար ասոցիացիան պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքային իշխանություններին Ֆիրդուսի թաղամասի ծրագրի իրագործման աշխատանքներում և գտնում է, որ ցանկացած հարց պետք է քննարկվի և իր լուծումը գտնի կառուցողական երկխոսությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...