ԵԺԿ-ն վերահաստատել է Հայաստանի մասով Դոնալդ Տուսկի գնահատականները. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մինչեւ իշխանությունները ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկվա պաշտոնական թվիտից հետո, որը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ընկել են խորը եւ համապարփակ նոկաուտի մեջ ու փղի վրա հաչացող տարաբնույթ մոսկաների տրամաբանության մեջ եվրոպացի կարկառուն գործչին ժողովրդավարության դասեր են փորձում տալ, տեղի ունեցավ հետեւյալը։
Երեկվա կարեւոր հավաքից հետո այսօր ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները։
«Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման եւ իմպլեմենտացիայի համար»»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...