Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1081 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960 արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1081 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եթե անձը չի լինում դիմակով և չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները տվյալ քաղաքացու նկատմամբ կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...