Ստուգումներ` Էրեբունի վարչական շրջանում
Հունիսի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Վարչական շրջանում իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցներում ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ նյութի փոխարեն հեղուկի տարայում առկա է եղել սովորական ջուր, հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ, ինչպես նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են կրկին դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։
Արձանագրված նման կոպիտ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։
Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...