Հայտնի է հունիսի 18-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 17-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 18-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմեկնարկի հունիսի 18-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 2323 համարը)»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։