Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ դեքսամետազոն դեղամիջոցը կորոնավիրուսի բուժմանը կարող է նպաստել
Բրիտանացի գիտնականները նշում են, որ էժան և մատչելի դեքսամետազոնը կարող է օգնել փրկել բազմաթիվ ծանր հիվանդների կյանքը, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ըստ հետազոտողների, դեքսամետազոնի ընդգրկումը բուժմանը 33% -ով նվազեցնում է մահվան ռիսկը հիվանդների մոտ: Այս մասսին գրում է forbes.ru-ն։
Ըստ հետազոտողների, եթե դեքսամետազոնը «ծանր» հիվանդների բուժման ժամանակ օգտագործվեր համաճարակի առաջին իսկ օրվանից Բրիտանիայում կարող էին փրկել մինչև 5 հազար մարդու կյանք:
Դեղը էժան է, ուստի դրա արդյունավետությունը կորոնավիրուսով հիվանդների կյանքի համար պայքարում հատկապես կարևոր է աղքատ երկրների համար, որոնք ունեն մեծ թվով մահվան դեպքեր: Դեքսամետազոնը ստերոիդ է, որը օգտագործվել է անցյալ դարի 60-ականներից ի վեր որպես հակաբորբոքային միջոց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դրա դրական ազդեցությունը նկատելի է միայն կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել
Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ...
Մահացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանու...
Ունենք կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, գրանցվել է մահվան 8 դեպք
Հունիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առող...