Մենք մնալու ենք այստեղ, որովհետև մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք. Նաիրա Զոհրաբյանը նստացույց է սկսել Խանջյան փողոցում
Իրենք խորապես սխալվում են, մենք մնալու ենք այստեղ, որովհետև մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ շենքի դիմաց գտնվող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Թույլ չենք տալու, որ ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած մարդիկ ոստկանական, ԿԿԲ-ական ուժերով ոտնահարեն ժողովրդավարությունը», - ասաց նա:
ԲՀԿ-ի կողմից 2017 թվականին ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ ԱԱԾ երկու հաղորդագրությունները Նաիրա Զոհրաբյանը իրավական ֆուտուրիզմ որակեց:
Հարցին՝ իր տանը խուզարկություն եղե՞լ է, նա բացասական պատասխան հնչեցրեց՝ միաժամանակ շեշտելով, որ ինքը ցանկացած զարգացման պատրաստ է:
«Պատրաստ եմ ընդհուպ, որ ինձ էլ կարող են ձերբակալել, ինձ էլ կարող են կալանավորել, բայց սա այս իշխանության վերջի սկիզբն է», - ասաց պատգամավորը:
Ներկա պահին Նաիրա Զոհրաբյանը նստացույց է սկսել Խանջյան փողոցում եւ հրավիրում է Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ իրավապաշտպանների ուշադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...